ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում.
«Երեկոյան ամուսնուս հետ բար գնացինք:
Մի քիչ մտահոգ էի, որ էլի ամբողջ սրահը ծխած կլինի, ու էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ ու երեկոն կփչացնեմ: Բայց չեք հավատա, որ ծխի մի նշույլ չկար, բոլորը դրսում էին ծխում, մենք էլ առանց ծխահարվելու երկար նստեցինք:
Զարմանալի էր նաև, որ բարը լիքն ու նույնիսկ հերթ էր, իսկ «տնտեսագետներ» կային, որ ասում էին բոլոր սննդի կետերը «տակ կտան» ու կփակվեն:
Մի խոսքով` ապրեն օրենք ընդունողները: Քաղաքակիրթ աշխարհին հասնելու մեծ քայլ էր, ի՞նչ կասեք»: