Երեկ հրդեհից մահացած պահեստազորայինը շինարար էր․ մանրամասներ
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
ArmLur.am-ի տեղեկություններով զոհված պահեստազորայինը Սիսիանի բնակիչ էր:
«Նորմալ ընտանիքից, սոցիալապես միջին կարգի ապրող մարդիկ են, աշխատող տղա էր: Ամուսնացած չէր:
Իմ հասակակիցն էր, անձամբ շփվել եմ իր հետ երկար տարիներ մինչև վերջերս նույնիսկ, ոչ ոք չի կարող ինչ-որ վատ բան ասել իր մասին, շատ կարգին տղա է եղել ինքը»- մեզ հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը:
Արմեն Հակոբջանյանի խոսքով՝ Արթուր Գրիգորյանը սովորել է Սիսիանի 2-րդ դպրոցում, ավարտել է 10-ամյա դպրոցը: Մասնագիտություն չի ունեցել, աշխատել է՝ որպես շինարար:
Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին առհասարակ ոչ մի տեղեկություն չկա, գիտեն այն, ինչ բոլորը՝ զորամասի մեջ այրվել է, թե ինչ պայմաններում, նախաքննությունը կպարզի: