Երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և փորձում էր ինքնասպանություն գործել

Երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և փորձում էր ինքնասպանություն գործել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Վերիշեն գյուղի «Նորակնունք» եկեղեցու տանիք և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Հակոբյանն ու կրտսեր պարեկ Սամվել Մեթոյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Փրկարարները, պարեկներն ու մի երիտասարդ տղա կարողացել են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը, որից հետո փրկարարները և այդ երիտասարդ տղան նրան իջեցրել են տանիքից և մոտեցրել ոստիկանության ծառայողներին։ 

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։