«Երջանիկ եմ». Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքն ու հուզիչ գրառումը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր, գունեղ ու հիթային երգեր։ Բուռն գործունեությանը զուգահեռ Լիլիթը սոցիալական էջերում այդքան էլ հաճախ չէ, որ հրապարակումներ է անում, սակայն երեկ երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել.

«Իմ քաղաքի ոսկե մարդիկ։. Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է, բայց ձեր աչքերը և ձեր անսահման սերը ինձ ուժ տվեցին ու դարձան այս ելույթիս ամենամեծ նվերը ինձ համար։ Դա այն է, ինչի համար ես ստեղծագործում եմ։ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ու դրա պատճառը դուք եք։
Շնորհակալ եմ սրտիս խորքից։
Սիրում եմ ձեզ»։