Երևանի տոնն այս տարի չի նշվի․ որն է պատճառը
Ամեն տարի հոկտեմբերի 19-ը նշվում է, որպես «Էրեբունի-Երևանի» հիմնադրման օր։ Այս տարի նշվելու է Երևանի 2805 ամյակը։ Երևան քաղաքի 2021-ի բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները ուղղվել էին «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը։ Սակայն, ինչպես ցուց տվեց ստեղծված իրավիճակը, ամեն ինչ զուր էր։
Նշենք, որ Երևանի 2800 ամյակի համար ծախսվել է ավելի քան 250 մլն դրամ, կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ։ Այս տարի «Էրեբունի-Երևանի» տոնակատարություն չի անցկացվելու։
ArmLur.am-ը մանրամասներ փորձեց ճշտել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից․
«Միջոցառումներ չեն լինելու այս տարի։ Հստակ ոչ մի բանի հետ կապված չէ, պարզապես այս տարի նախատեսված չի եղել միջոցառումներ կազմակերպել։ Նաև ասեմ, որ պարտադիր պայման չէ ամեն տարի միջոցառումների կազմակերպումը, անցած տարի էլ չի կազմակերպվել», – նշեց նա։