Այսօր Երևանում ողբերգական վթարից մահացած «ՎԱԶ 2101»-ի վարորդն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է՝ Գառնիկ Ավետյանը:
Ի դեպ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրա մեքենային հարվածած Nissan Rogue-ի վարորդն եղել է կին, որը, ըստ լուրերի, անգամ զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար էր տեղի ունեցել և կան տուժածներ:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Վերջիններս վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել:
Եվ ահա Երևանում ողբերգական վթարից մահացած ՎԱԶ 2101»-ի վարորդն Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է Գառնիկ Ավետյանը: Նշենք որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի: