Երևանում տախտակներով բարձված բեռնատարը` արտառոց դիրքում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում տախտակներով բարձված բեռնատարը Հերացի փողոցից դեպի Արմենակյան փողոց՝ լուսակիրի մոտ, տախտակների թափման հետևանքով մասամբ հայտնվել է օդում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանը, Ռազմիկ Լալայանն ու Հարություն Գրիգորյանը:
Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև տախտակները տեղափոխել են, այնուհետև բեռնատարը դարձի են բերել: