Զինծառայողները ծառայում էին Մեղրիի զորամասում․ մանրամասներ ողբերգական դեպքից

Զինծառայողները ծառայում էին Մեղրիի զորամասում․ մանրամասներ ողբերգական դեպքից

Oragir.News-ի տեղեկություններով զինծառայողները ծառայում էին Մեղրիի N զորամասում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ 3 վիրավորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Դեպքը եղել է Սպանդարյան ջրամբարի մոտակայքում։ Ավտոմեքենայում եղել են վարորդը և 4 զինծառայող, որոնք զորացրվել և տուն էին վերադառնում։ Մահացել է վարորդը և զինվորիներից մեկը։

Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնեց մեր աղբյուրը։