Զիրոյանն ու սիրելին բաժանվե՞լ են. նրանք այլևս չեն հետևում իրար

Զիրոյանն ու սիրելին բաժանվե՞լ են. նրանք այլևս չեն հետևում իրար

Starnews-ը առաջինն էր հայտնել, որ դերասան, հումորիստ Զիրոյանը սիրելի ունի։ Նրա ընտրյալը Քրիստինան է։

Զույգը հաճախակի արված համատեղ հրապարկումներով աչքի չի ընկնում, Զիրոյանի սոցիալական հարթակներում սիրելիի մասնակցությամբ հրապարակումներ գրեթե չկան, իսկ Քրիստինայի հրապարակած մի քանի լուսանկարում էլ հստակ չի երևում դերասանի դեմքը։

Ամեն դեպքում, Քրիստինան ուղեկցում էր սիրելիին ամենատարբեր միջոցառումների ժամանակ, ներկա էր լինում նրա ներկայացումներին։

Զիրոյանը ընկերները դարձել էին նաև Քրիստինայի ընկերները։ Մեր աչքից չի վրիպել, սակայն, որ Քրիստինան և Զիրոյանը դադարել են հետևել իրար սոցիալական հարթակներում, բայց Քրիստինան չի ջնջել համատեղ հրապարակումները։

Սա թույլ է տալիս մտածել, որ վատագույն դեպքում զույգը կա՛մ բաժանվել է, կա՛մ որոշել է դադար վերցնել հարաբերություններում, կա՛մ էլ հերթական քայլն է կատարել՝ իր շուրջ քննարկումներ  ստեղծելու նպատակով։