Զոհված Էրիկ Խաչատրյանի մայրը երեխայի է սպասում
44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Վիոլետա Բադալյանցը երեխայի է սպասում։
Բժիշկ Վահան Վարդապետյանը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում Վիոլետա Բադալյանցին հայտնում է լուրը։
«Զգացմունքների անբացատրելի տեղատարափ է իմ հոգում և ուղեղում։
Հուզմունք, ուրախություն, ցնծություն, բերկրանք, պարտավորվածության և քո առջև դրված նպատակի իրագործման հպարտություն.։Չգիտեմ, խոսքերն ու ճոխ բառապաշարս անգամ բավարար չեն զգացմունքներս արտահայտելու համար»,- տեսանյութում նշում է բժիշկը։