Զորամասում հայտնաբերվել է ՊՆ զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին

Զորամասում հայտնաբերվել է ՊՆ զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունից։

«Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։