«Ինձ մոտ փոթորիկ էր նախքան բաժանումը, նախքան տեղափոխվելը»,-խոսելով Հարութից բաժանման մասին՝ հայտնել է բլոգեր Էլիզ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Էլիզին և նրա կրտսեր քրոջը մանկատնից որդեգրել է հայտնի հաղորդավար Արամ Մելիքյանը։ Էլիզն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատրաստվում են հունիսին նշանվել։ Հետո պարզ դարձավ, որ նա բաժանվել է սիրելիից ու որոշել է առանձին ապրել ընտանիքից։
«Ես շատ հարցերի պատասխաններ չունեի, դրա համար ամեն ինչ միաժամանակ եղավ, թե բաժանումը, թե տեղափոխվելը։ Բայց տանից տեղափոխվելը վաղուցված որոշում էր, բաժանման հետ կապ չունի»,-ասել է նա LIFEROOM-ին տված հարցազրույցում։
Էլիզը շատ փակագծեր չի բացել՝ հիմնավորելով, իր համար ծանր թեմա է։
«Միայն կասեմ, որ երկուսս ենք որոշել և եկել այս որոշմանը։ Այսինքն իրավիճակներ կան, որ հասկանում ես՝ սա էր ճիշտ։ Ժամանակ է գալիս, որ հարաբերությունները սառում են, այս անգամ վերջակետն է։ Հաստատ։ Որոշումը եկավ ժամանակի հետ։ Խնդիրը կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ այդ խնդիրը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք հասանք մի կետի, որ հասկացանք, այդ խնդիրը չլուծվող է։
Խնդիրը երկուսիս կողմից է եղել, մենք բնավորություններով շատ նման ենք իրար։ Փորձում եմ չվերադառնալ անցած թեմային։ Անցած է ամեն ինչ։ Մենք իրար կբարևենք, միասին աշխատել ենք երեք տարի։ Կարծում եմ, ցանկացած իրավիճակում մարդկային շփումը պետք է առաջնային լինի։
Մենք չենք նեղացրել իրար, երկուսս եկել ենք այդ հայտարարի։ Եղել է մեծ սեր։ Դժվար է ապրել, դժվար է ոտքի կանգնել։ Ես ունեմ որոշումներ ու դրանց համար պետք է պատասխան տամ»,-նշել է նա՝ ավելացնելով, որ գուցե այս թեմայով տարիներ հետո ավելի լավ ու անկեղծ խոսի։