էն օրը հացի փող չունեի ու խանութում մի քանի բան եմ գողացել, ինչ լինում ա լինի, կարևորը երեխեքս սոված չմնացին․ տեսնես ճիշտ եմ արել
Մոտ մի քանի ամիս առաջ կրճատման տակ ընկա: Առանց հաշվի առնելու, որ երեք երեխա ունեմ խնամքիս, ինձ կրճատեցին:
Ամուսինս մի տարի առաջ է մահացել: Ես շատ ծանր տարա, ոչ էն պատճառով, որ իրան շատ էի սիրում, ուղղակի երեխեքիս համար էի շատ մտածում, որ որբ մնացին: Մամաս պահում էր երեխեքին, ես էլ գնում էի աշխատանքի: Մի կերպ ծերը ծերին հասցնում էի:
Բայց մի օր էլ կանչեցին ու հայտնեցին, որ ինձ ու էլի մի քանի աշխատակցի կրճատում են:
Ուր գնում էի աշխատանքի չէին վերցնում կամ փորձաշրջան էի անցնում ու նորից չէին ընդունում: Վերջին 1000 դրամը ծախսել էի արդեն ու չգիտեի, թե ինչով պիտի հաց գնեմ:
Երեխեքս տանը սոված էին ու ես պատրաստ էի նույնիսկ անցորդներից գումար խնդրեի, բայց ամաչեցի, չկարողացա: Մտա խանութ, նկատեցի, որ աշխատողները զբաղված էին ու 2 հատ հաց, մի քիչ կոնֆետ, մի քանի հատ ձու, կարագ վերցրեցի:
Նայեցի կողքերս, տեսա մարդ չկա ու արագ դուրս եկա: Չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ, բայց կարևորը երեխեքս սոված չմնացին: Չմեղադրեք ինձ: