Էջմիածնում անսովոր զգուշավորություն է, վարորդներն իրար «ֆառ» են տալիս (Տեսանյութ)
«Հրապարակ»-ը գրում է․ Վաղարշապատում անսովոր զգուշավորություն է, վարորդներն իրար «ֆառ» են տալիս, այդ կերպ տեղեկացնելով՝ առջեւում պարեկներն են։ Այսօրվանից Արմավիրի Վայոց ձորի, Արարատի եւ Սյունիքի մարզերում ներդրվեց ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունը։
Շուրջօրյա ծառայություն իրականացնող պարեկները պահպանելու են հասարակական կարգը եւ ապահովելու ճանապարհային երթեւեկության անվտանգությունը։
Մասնավորապես Արմավիրի մարզում նախնական մոտ 32 կարգախումբ է լինելու։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից ծառայության անցած պարեկները Վաղարշապատում արդեն մոտ 10 իրավախախտում են արձանագրել։
Նշենք, որ Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում պարեկային ծառայության ներդրման պաշտոնական բացմանը մասնակցած Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակաները, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը եւ այլ բարձրաստիճան այրեր այս պահին ուղեւորվում են Սյունիքի մարզ։
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքի մարզ են մեկնել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ ԵՄ պաշտոնյաները։
Մանրամասն՝ «Հրապարակ»-ի տեսանյութում