Էռնեստ Հովհաննիսյանը բաժանվել է գեղեցկուհի կնոջից

Էռնեստ Հովհաննիսյանը բաժանվել է գեղեցկուհի կնոջից

Starnews-ը գրում է․ 2023 թվականի սեպտեմբերի 5-ին մեծ շքեղությամբ տեղի ունեցավ երգիչ Էռնեստ Հովհաննիսյանի հարսանյաց արարողությունը։ Զույգը կազմակերպել էր հայկական ավանդական հարսանիք՝ զուռնա-դհոլով, շքեղ ձևավորումներով և հայտնի մի շարք արտիստների մասնակցությամբ։

Ամանորին զույգը համատեղ հրապարակում չէր արել, ավելին` երգիչն ու նրա կինը՝ Աննան, հեռացրել են բոլոր համատեղ լուսանկարները։

Մենք կապ հաստատեցինք Էռնեստի հետ, բայց երգիչը չցանկացավ խոսել բաժանության մասին:

Եվ, ահա երեկ նա իր ինստագրամյան էջում ուղիղ եթեր էր կազմակերպել, որի ժամանակ մի քանի անգամ հնչեց բաժանության մասին հարցը։

Էռնեստը նախ նշեց, որ չի պատասխանում անձնական հարցերի, հետո արդեն հավելեց․

«Այո, մենք բաժանվել ենք, վերջին անգամ անդրադառնում եմ անձնական հարցի, ու փակում ենք թեման։ Ինձ այլևս տարբեր տեղերով այդ հարցը մի տվեք»,-իր խոսքը եզրափակել էր երգիչը։