Էս 1 վայրկյանն ա, որ ապրում ենք․ Արմեն Մարությանն անձնական խորը ցավի մասին
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը։
«Ես վախկոտ չեմ, բայց քաղաքականությունն իմ բանը չի», – նշում է Արմեն Մարությանը՝ խոսելով մտավորականների լռության մասին։
Անդրադառնալով կառավարության կողմից թատրոնների անվանումներից ազգային բառի դուրսբերմանը, արտիստը նկատում է, – «Այդ բառով չի որոշվում, գործով պետք է պահպանենք մեր ազգայինը, այնպես չստացվի, որ ես համամիտ եմ այդ փոփոխության հետ, բայց… կարևորը՝ թատրոնը թողնեն, դա էլ չհանեն»։
Հաղորդման ընթացքում խոսել ենք Մարությանի անձնական խորը ցավի՝ դստեր ընտանիքի կորստի ցավի, մշակութային քաղաքականության և այլնի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։