«Ընտանիքին մտերիմ մարդ է». ո՞վ է եղել Արուսյա Կավկազի ոսկեղեններ գողացողը
Starnews-ը գրում է․ Երեկ հայտնել ենք, որ մեկ տարի առաջ ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյա Կավկազի տնից խոշոր չափի գողություն են արել:
Երբ ընտանիքը նշել է որդու ծննդյան տարեդարձը և կտրել տոնական տորթը, հենց այդ ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել:
Գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր, ու ինչպես Արուսյան է նշում`իր մոտ մնացել են այն զարդերը, որոնք տվյալ պահին կրել է:
Բլոգերն այս թեմայի շուրջ խոսել էր տեսաուղերձով ու պատմել մանրամասներ: Դե իսկ նրա երկրպագուները շտապել էին ենթադրություններ անել`նշելով, որ ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկն է դիմել այդ քայլին`իմանալով, որ նրանք զբաղված են ուրախ միջոցառմամբ:
Շատերն էլ խորհուրդ էին տվել բլոգերին ինստագրամյան հարթակում ցույց չտալ իր հարստությունը: