Թուրքիայում հաջորդաբար երկրաշարժեր են գրանցվում
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում, որին հաջորդել է ևս մեկը Թուրքիայի տարածքում, փոխանցում է Ermenibaher-ը։
Մասնավորապես, երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում՝ 3.6 մագնիտուդ ուժգնությամբ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)՝ երկրաշարժերը տեղի են ունեցել մեկ ժամ միջակայքով՝ 6-8 կմ ընդերքի խորության վրա: