Ի՞նչ է կատարվում Եռաբլուրի մոտ․ ոստիկանները Սեբաստիա փողոցում ավտոմեքենաներ են խուզարկում

Ի՞նչ է կատարվում Եռաբլուրի մոտ․ ոստիկանները Սեբաստիա փողոցում ավտոմեքենաներ են խուզարկում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրից քիչ հեռու, ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում է Oragirnews-ը։

Ոստիկաններն ստուգում են բոլոր տրանսպորտային միջոցների բեռնախցիկկները և սրահները։ Բացի ոստիկանությունից և պարեկային ծառայողներից՝ այս հատվածում ուժեղացված ծառայությանը մասնակցում են նաև կարմիրբերետավորները։ Թե ինչ են փնտրում՝ պարզ չէ։

Պարեկներըկանգնեցրել են նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի ավտոմեքենան։

Նշենք, որ վերջին շրջանում ոստիկանույթունն ակտիվացրել է ուժեղացված ծառայությունը։ Վերջերս էլ ՀԱԹ-ում էր կազմակերպվել այսպիսի ստուգում։