Ի՞նչ տեղի կունենա, եթե սխտորը 30 վայրկյան պահեք բերանում
Սխտորը դեռ վաղուց օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Դրանք այն հիվանդություններն են, որոնք կապված են սրտի և արյունատար համակարգի հետ։
Օրինակ՝ բարձր ճնշումը, խոլեստերինի մակարդակը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինֆարկտը և այլն։ Սխտորն իրականում կարող է նաև արդյունավետ լինել աթերոսկլերոզի զարգացման դեմ և նվազեցնել ճնշումը։
Ոմանք անգամ օգտագործում են սխտորը, որպեսզի կանխեն հաստ աղիի, ստամոքսի, թոքերի և այլ քաղցկեղները։ Սխտորը պարունակում է քիմիական նյութեր, որոնց անվանում են ալիցին։ Հենց ալիցինն է հաղորդում սխտորին այդ բույրը։
Մանրամասները դիտեք տեսանյութում