Իգոր Նիկոլաևը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է
ՌԴ էստրադայի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Այս մասին հայտնում է Mash ալիքը։
63-ամյա կոմպոզիտորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Ենթադրաբար, անհրաժեշտ է նոր վիրահատություն։ Այժմ կոմպոզիտորը զանգերին չի պատասխանում և մեկնաբանություն չի տալիս։
Աստղի վիճակի մասին այլ մանրամասներ չկան։
Հիշեցնենք, որ հունվարին Իգոր Նիկոլաևը սրտի կաթված էր ստացել։ Նրան երկու ստենտ են տեղադրել, կայունացրել վիճակը և դուրս գրել լավացումով:
Այնուամենայնիվ, այն ժամանակ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կինը՝ Յուլիա Պրոսկուրյակովան, կտրուկ էր արձագանքել այն լուրերին, որ ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ նշելով, որ ծանր վիճակի մասին մամուլում տեղեկությունները որոշ չափով չափազանցված են։