«Իմ անսխալ ընտրությունն ա, անընդհատ սիրահարվում եմ իրեն». Տարոն Իսպիրյանը՝ անձնական կյանքի և մեծ սիրո մասին

«Սրտի Տանիքներով» հաղորդման հերթական հյուրը դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր դրվագները։

Հաղորդման ընթացքում՝ խոսելով մարդկային կարևոր արժեքների մասին դերասանը նշեց, որ հարաբերություններում կարևորը «Մարդ» լինելն է։

«Անձնական հարաբերություններում էլ միշտ կարևոր է թե ով է կողակիցդ։ Առանց անուն տալու եմ խոսելու։

Ինձ իր մեջ գրավել ա մարդ տեսակը, իրեն ճանաչողները կփաստեն՝ ինքը ինչ կարգի լավ մարդ ա։ Իմ անսխալ ընտրությունն ա։

Ապրում եմ իր հոգատարության պահերը, բայց ես էլ եմ հոգատար։ Ես իրեն անընդհատ եմ սիրահարվում ու բեմում էլ կրկնակի հաճելիա իր հետ, որովհետև Ինքը շատ խելացի դերասանուհի ա։

Սերը էն ա երբ վեճերի ժամանակ կարողանաս ճիշտ ժամանակին լռել։ Իրար շատ բան կարող եք ասել, բայց մի օր համը կարող ա դուրս գալ։ Պետք ա միշտ մի քիչ զիջել»։