Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդման հերթական հյուրը հաղորդավարուհի Յանա Դանիելյանն է։
Starnews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում հաղորդավարուհին խոսեց անձնական կյանքում ունեցած փոփոխության մասին։
Ամալյա Հովհաննիսյանը հարցը ձևակերպելիս նշեց, որ հանրությունը՝ ամուսնալուծությունից անմիջապես հետո, հորդորեց Յանային կրկին սիրել և երջանիկ լինել.
Յանան այս դիտարկմանը այսպես պատասխանեց.
«Մարդիկ չեն տեսնու՞մ, որ ես երջանիկ եմ։ Իրականում իմ սրտիկը զբաղված է մնացածը՝ Աստված առաջ։
Միայն՝ որպես խորհուրդ կուզեմ ասել, որ մարդիկ չփնտրեն երջանկություն ուրիշների մեջ, պետք է դու ինքդ գտնես քո մեջ երջանկությունը, հետո ամեն ինչի մեջ կգտնեք էդ սերը և երջանկությունը։ Ուղղակի մի վազեք ոչ մի բանի և ոչ մեկի ետևից։ Ինչը, որ ձերն է կլինի ձերը, ինչին, որ դուք արժանի եք միանշանակ կգտնի ձեզ։ Թող բոլորը հիշեն՝ ինչը մեր ներսում ա դա արտացոլվում ա մեր շուրջը».- անկեղծացել էր Յանա Դանիելյանը։