«Իմ վրա ոչ մեկ ջուր չի լցրել» ասող Ալեն Սիմոնյանը ոստիկաններին ուղարկեց իր վրա ջուր լցնողի տուն
168.am-ը գրում է․ Այսօր Շենգավիթ համայնքում Երևանի ավագանում նախընտրական քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» հարազատ կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին օգնելու համար նրան էր միացել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվ որքան էլ վերջինս ցույց էր տալիս, որ անհոգ է և ուրախ, և այսքան ուրախ կյանքն իրենց Նիկոլ Փաշինյանն ու հարազատ ՔՊ-ն են տվել, զգացվում էր, որ մթնոլորտը լարված է:
Ալեն Սիմոնյանին անհարմար հարցեր էին տալիս, բավական չէ, դեռ մի հատ էլ բակերից մեկով անցնելիս բնակիչներից մեկը ջուր շփեց ԱԺ նախագահի վրա:
Նույն պահին վերջինս կարգադրություններ տվեց իրենց ուղեկցող ոստիկաններին, և նրանք սուրացին դեպի տվյալ քաղաքացու բնակարան:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու ոստիկաններին ուղարկեց այդ բնակարան, և արդյո՞ք իրեն կարելի է թքել, իսկ քաղաքացուն ջուր լցնել չի կարելի, Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ:
«Քաղաքացին դիրքորոշում չի հայտնում, քաղաքացին լկտիություն է անում…Իմ վրա ոչ ոք ջուր չի լցրել է…Ես կարող եմ անել էն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս, և եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ…
Բայց դա չի նշանակում, որ դուք ինձնից հիմա կարող եք հարցազրույց վերցնել»,-անհոդաբաշխ հայտարարություններ արեց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում