Ինձ տարել էր վտանգավոր, վախելանու ճանապարհով, որից դուրս եկա կնոջս սիրով. Արման Նշանյանն անկեղծանում է
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի Tet a Tet հաղորդմանը հյուրընկալվել է դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը:
«Ես շատ վատ տեղ ընկա, եղբայրներից հետո, ես որ ասում եմ փառքը աշխարհի ամենավատ բաննա, դա մի ուրիշ ենթաշերտից ա, որից պետքա շատ զգույշ լինել:
Այդ փառքն ինձ տարել էր շատ հետաքրքիր, վտանգավոր, վախենալու ճանապարհով, որից ես կարողացա դուրս գալ իմ կնոջ սիրով:
Երբ որ դու հասկանում ես, որ շատ խորը քնում ես ու ընդունում ես կյանքը ու առաջնորդվում ես փառքով, ինչպես օրինակ նառկամանի ամբողջ իմաստը կյանքի հաջորդ հաճույքի դոզան բռնելնա, նույնն էլ էսա դառնում, կախվածություն ես ունենում փառքից:
Իմ կինն էդ ժամանակ եկավ իմ կյանք, ու շատ համբերատար ինձ օգնեց գնալ դեպի սերը ու երբ դուրս եկա էդ ամենից, կողքից նայեցի ու հասկացա, որ էլ չեմ ուզում դերասանությունով զբաղվել, հիմա ինձ տեսնում են , ասում են`«Արման ջան չկաս», բայց չգիտեն ինչի»: