Ինչու է Արա Մարտիրոսյանի դուստրը` Վիվիենը, լաց եղել հայրիկի ելույթի ժամանակ
Starnews.am-ը գրում է. Ուրբաթ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ:
Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ, և հերթական այցի ժամանակ Արայի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։
Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին խոսում են բոլորը: Համացանցը սգում է և ցավ ապրում:
Տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը`Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ: Ինչպես երգիչն է նշել`դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն:
Նշենք, որ երգչի երեխաները Միացյալ Նահանգներում են ապրում:
Հավելենք, որ երգիչը մահացավ մայրիկի մահից 40 օր անց: