Ինչպես բուժել խցանված երակները, բորբոքումներն ու մրսածությունը
Livingtraditionally.com կայքը ներկայացրել է գերմանական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր:
Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:
Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
Բաղադրություն
- 4 սխտոր
- 3-4 սմ կոճապղպեղ
- 4 կիտրոն
- 2լ ջուր
Պատրաստման եղանակը
Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:
Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը:
Ամեն օր, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ, դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը: