Ինչպես բուժել ոտնաթաթի սնկային հիվանդությունները
Սնկային հիվանդություններն ավելի շատ նկատվում են այն մարդկանց մոտ, որոնք հաճախում են լողավազան, մարզասրահ, սաունա, բաղնիք և այլն։ Միկոզի սկզբնական փուլն ի հայտ է գալիս ոտքերի մատների միջև առաջացող մաշկի թեփոտմամբ և շերտավորմամբ, առաջանում են աննշան ճաքեր։
Միկոզի տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում հետևյալ հիվանդությունները` վարիկոզ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, քանի որ այդ դեպքում վատանում է հյուսվածքների սնուցումը և խաթարվում ճարպագեղձերի արտադրողական ֆունցիան, արդյունքում կրճատվում է մաշկի ինքնապաշտպանական հատկությունը։
Լոգանքներ
- 20 գ ծիծեռնախոտի տերևները 30 րոպե թրմեք 2 լ եռջրի մեջ։ Քամեք։ Խառնեք լոգանքի ջրին, տևողությունը` 20 րոպե։ Շարունակեք 7-14 օր։
- Լուծեք 2 ճ/գ աղը 500 մլ տաք ջրում, տևողությունը` 5-10 րոպե։ Լավագույն կանխարգելիչ միջոցներից մեկն է։
- Մանրացրեք և խառնեք 5-ական թ/գ հասմիկի թարմ տերև և ծաղիկ, 45 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 500 մլ ջրում, քամեք։ Չորացրեք ոտնաթաթերը և մշակեք հակասնկային քսուքով։
Եղունգների սնկեր. Տրորեք ձեռքով ակնամոմի փոքր կտոր, մինչև փափկի։ Դրեք վնասված եղունգին, ամրացրեք սպեղանիով։ Պահեք 1 շաբաթ և դրեք նորը։
- Յոդի 5 տոկոսանոց սպիրտային լուծույթը խառնեք 9 տոկոսանոց խնձորի քացախի հետ` հավասար քաշային հարաբերությամբ։ Առավոտյան և երեկոյան մշակեք եղունգները։
- Օրը 2 անգամ մշակեք եղունգները կիտրոնի հյութով։ Հագեք հակասնկային գուլպաներ, որոնք կան արտադրության մեջ և վաճառվում են դեղատներում։
- Խառնեք հավասար քանակի սխտորի հյութ և խնձորի քացախ։ Մշակեք եղունգները օրը 1-2 անգամ։
- Սխտորի քերուկը նպաստում է եղունգի աճին։ Քսեք եղունգին և վիրակապեք քառատակ ծալած թանզիֆով քնելուց առաջ։ Նման բուժումն արդյունավետ է, սակայն նախնական փուլում կարող է ցավ պատճառել։
- Տրորեք արոսենու թարմ տերևը, դրեք եղունգի վրա և վիրակապեք։ Կատարեք քնելուց առաջ։
- 20-30 գ թելուկի թարմ խոտը 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, փակ կափարիչով 200 մլ ջրի մեջ։ Դրեք թրջոց, ծածկեք թաղանթով և վիրակապեք։
Քոր. Մշակեք մաշկը 9 տոկոսանոց խնձորի քացախի ջրային լուծույթով (1։1)։