Ինչպես է Աշոտ Ղազարյանի դուստրը ձեռքից պատահաբար գցում դստեր ծննդյան տորթը

Ինչպես է Աշոտ Ղազարյանի դուստրը ձեռքից պատահաբար գցում դստեր ծննդյան տորթը

Starnews-ը գրում է․ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը նշում էր ծննդյան 21-ամյակը։ Անահիտի տարեդարձի անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից, երբ մտերիմները տոնական տորթով որոշել են անակնկալ մատուցել։

Երգչուհու հրապարակած հոլովակում էլ երևում է, թե ինչպես է մայրը՝ Ինգան, պատահաբար ձեռքից գցում տորթը։ Իրավիճակը բավականին զվարճալի էր, սակայն համացանցի որոշ օգտատերեր նշում էին, որ տոնական տորթն իրականում ափսոս էր։

Օրվա շարունակությունը, սակայն, Անահիտի համար, կարծես, առանց միջադեպերի է եղել։ Երգչուհին կիսվել էր իրեն ուղղված բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, ինչպես նաև՝ ցույց էր տվել, թե ինչ ծաղկեփունջ է ստացել ընկերուհիների կողմից։