Վարակված մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ, սակայն դրանով վարակվածների թիվը սկսել է մեծ թափով աճել։
Oragir.News-ն այսօր՝ օգոստոսի 23-ին, Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսի մասին զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։
«Հիվանդության հաճախ հանիդպող ախտանիշներից են ջերմությունը, մարմնի մկանային ցավերը, թուլությունը, ուժեղ գլխացավերն ու փսխումները։ Հիվանդության ընթացքը որոշ մարդկանց մոտ կարող է ավելի ծանր լինել, սիմպտոմները՝ ավելի արտահայտված դրսևորվեն։
Օրինակ՝ հիվանդության ռիսկի խմբում կարող են լինել տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողները, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք և այլն»,- նշեց վիրուսաբանը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, շատ ավելի ծանր են տանում Արևմտյան Նեղոսի տենդ կողվող վարակը։
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է խուսափել տենդի վարակից՝ Զաքարյանը պատասխանեց․ «Մարդը, առաջին հերթին պետք է խուսափի մոծակի զոհ դառնալուց։ Եթե շրջապատում կա կիսալճացած ջրի աղբյուրներ, պետք է այնտեղ չգտնվի։ Պետք է պաշտպանիչ ցանցեր դնի տան պատուհաններ վրա, օգտագօրծի հատուկ սփրեյներ և այլն։ Այդ միջոցները կարելի է օգտագործել և հնարավորիսն խուսափել վարակվելուց»։
Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ կոչվող վիրուսը, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել։