Հարստանալ ձգտում են գրեթե բոլոր մարդիկ կամ գոնե մարդկանց գերակշիռ մասը։ Ստորև նշված խորհուրդները, որոնք կազմված են մասնագետների կողմից, իհարկե, ֆինանսական ապահովության 100%-անոց երաշխիք չեն ապահովում։ Սակայն դրանք, անշուշտ, օգտակար կլինեն դժվարությունների հաղթահարման ճանապարհին։
1. Հավատացեք հաջողությանը։ Մեր մտքերն իրական են, և երբեմն մեր սպասածից ավելի մեծ ազդեցություն ունեն մեր իսկ վիճակի վրա։ Աշխատեք չմտածել և ողբերգություն չսարքել ձեր դժվարություններից։
2. Գրագետ ձևով ներդրեք ձեր գումարները։ Ոմանք իրենց խնայողությունները ներդնում են անշարժ գույքում, մյուսները՝ թանկարժեք մետաղների կամ արժեթղթերի մեջ։ Ցանկացած պարագայում, եթե ինքներդ մասնագետ չեք, դիմեք մասնագետների օգնությանը։
3. Բանկում հաշիվ բացեք և փորձեք այն ամեն ամիս համալրել։ Պարտադիր չէ, որ նախնական ներդրումն ու ամսական մուծումները խոշոր լինեն։
4. Փորձեք տնտեսել։ Պետք չի գովազդ տեսնելով՝ անմիջապես վազել խանութ և փող ծախսել ինչ-որ անիմաստ բան գնելու վրա։ Ավելի լավ է խնայել այդ գումարը կամ այն օգտագործելու ավելի ռացիոնալ ուղի գտնել։
5. Փորձեք ինչ-որ բան ստեղծել։ Մի քիչ «զոռ տվեք» ձեր ուղեղին, փորձեք պարզել՝ ի՞նչ կա, որ այս աշխարհում դեռ ստեղծված չէ։ Միգուցե ձեզ հաջողվի ինչ-որ յուրօրինակ բան ստեղծել։
6. Ձեռք բերեք արժեթղթեր։ Դա փոքր-ինչ ռիսկային գործ է։ Սակայն, եթե ձեր բնազդներն ուժեղ են, ապա կարող եք նորմալ գումարներ վաստակել։
7. Գտեք լավ վարձատրվող աշխատանք։ Լավ աշխատանքը՝ կարիերային աճի հեռանկարներով, բարեկեցության գլխավոր գործոններից մեկն է։
8. Նախաձեռնեք սեփական գործ։ Դա դժվար է, սակայն անհնարին չէ։ Անհրաժեշտ են հմտություններ և գիտելիքներ։ Այլ կերպ ասած՝ կրթություն։
9. Բաց մի թողեք ձեր հնարավորությունը։ Կարելի է գոնե մեկ անգամ գնել վիճակախաղի տոմս (իհարկե, այս խորհրդին մշտապես հետևելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ)։
9. Գնեք «նեֆրիտե բույս», այն այլ կերպ անվանում են նաև՝ «փողային»։ Ֆեն-շուի գաղտնիքները նույնպես կարող են օգտակար լինել։ Բույսն անհրաժեշտ է տեղադրել բնակարանի հարավ-արևելյան անկյունում։