Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ին, 18-19-ի կեսօրից հետո, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.7°C (1961թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.3°C