Իշխանության հրահանգով բոլոր շենքերից կհեռացվեն Արցախի դրոշները, այդ թվում՝ ԵԿՄ-ի
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գիտակցաբար, թե ոչ, բայց երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի։ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող Փաշինյանի կառավարման օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հանձնվեց թշնամուն։
Այս ամենին զուգահեռ՝ Փաշինյանի թիմակիցները կարծես խուսափում են Հայաստանում Արցախի Հանրապետությունը հիշատակող որևէ ատրիբուտ թողնել՝ գերբ, դրոշ և այլն։
Բոլորովին վերջրես էլ Աբովյան 9 հասցեում գործող Արցախի տեղեկատվական շտաբի շենքից հեռացվեց այդ ցուցանակը, մնացել են միայն Հայաստանի և Արցախի դրոշները։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի կառավարությունը հրահանգ է իջեցրել բոլոր կառույցների շենքերից 2024 թվականի հունվարի 1-ից հեռացնել Արցախի դրոշը։
Նշենք, որ Արցախի դրոշը փակցված է նաև ԵԿՄ գրասենյակի շենքի գլխավոր մուտքի մոտ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այն ևս պետք է հեռացվի։
Oragir.News-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԵԿՄ վարչության նախագահ սասուն Միքայելյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունը» կարևորել էր Արցախյան պատերազմից։