Իսրայելի վարչապետի որդին մեկնել է ռազմաճակատ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ 29-ամյա Ավներ Նեթանյահուն զորակոչվել և մեկնել է ռազմաճակատ։
Այս մասին հայտնում է «Իսրայելի Ձայն»-ը։
Ավները վարչապետի երեք զավակներից կրտսերն է։
Նրանից բացի քաղաքական գործիչն ունի նաև 45-ամյա դուստր և 32-ամյա որդի։
Թե կոնկրետ որտեղ է ծառայելու Ավները և ինչով է զբաղվելու հակաահաբեկչական գործողության ընթացքում, չի նշվում: