Իսրայելում Հիսուսի Հայտնության տաճարի գերեզմանաքարի տակ, գտնվել են Հին հայերեն արձանագրություններ, որտեղ գրված է եղել հետևյալը

Հրեա գիտնականի բացահայտումը. Հայտնության կաթոլիկ տաճարի տակ գտնված գերեզմանաքարը պարունակել է Հին հայերեն արձանագրություն.

Իսրայելում հայկական ներկայությունը նախորդել է նույնիսկ քրիստոնեությանը, իսկ Տիգրան Մեծի օրոք այն նույնիսկ եղել է Հայկական կայսրության կազմում:

Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի դոկտոր Մայքլ Է. Սթոունն  իր գրքում հրապարակել է հայկական ժամանակագրությունների մասին իր հայտնագործությունները: Դոկտոր Մայքլ Է. Սթոունը աշխատել է 1970 -ականներին ու 80 -ականների սկզբին Սինայի անապատում, որտեղ հին հայկական գրվածքներ են գտնվել ոչ միայն Սինա լեռան վրա, այլև անապատի տարբեր վայրերում:

Դրանք թվագրվել են հնագետների կողմից մ.թ.ա.: Դոկտոր Մայքլ Սթոունը հեղինակ է քառասուն գրքի ու ավելի քան չորս հարյուր հոդվածի, որոնցից շատերը հայկական թեմաներով են: Իր հարցազրույցում գիտնականը խոսել է հայագիտության ոլորտում նրա գործունեության ու հայտնագործությունների մասին:

«Ես սկսեցի հայերեն սովորել դոկտորական թեզ գրելիս: Հետո իմ մեջ սեր առաջացավ հայ ժողովրդի ու նրա ստեղծագործական ոգու նկատմամբ: Ես սովորեցի գնահատել հայկական երաժշտությունը և արվեստը նաև կնոջս շնորհիվ, ով հայ մշակույթի ոլորտում մասնագետ է:», – ասում է Սթոունը:

Մ.Սթոունը զբաղվել է նաև միջնադարյան հայ պոեզիայի թшրգմանություններով, ներառյալ Առաքել Սյունեցու ստեղծագործությունները: Հրեա գիտնականը հետաքրքրված է նաև հայկական տարեգրությամբ և պեղումների ժամանակ Սինայի անապատում հայտնաբերել է մի շարք հին հшյկական ժամանակագրություններ:

«1970-80-ական թվականներին մենք հայտնաբերեցինք շատ հին հայկական ձեռագրեր Սինա լեռան վրա և նրա մերձակայքում: Դրանք արվել են 430-440 թթ, այսինքն այն ժամանակ, երբ, ըստ երևույթին, Մեսրոպ Մաշտոցը դեռ ողջ էր», – ասաց նա: Ըստ պրոֆեսոր Մայքլ Սթոունի, նման հնագույն նյութեր չկան նույնիսկ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտում:

Գիտնականը նաև հայտնաբերել է մի քանի վաղ գրություններ հայերեն մակագրություններով, որոնք նա համարում է ամենահին հայերեն գրերը: Նազարեթում, որտեղ Հիսուսը մեծшցել է, Հայտնության կաթոլիկ տաճարի տակ գտնված գերեզմանաքարը պարունակում է հայերեն արձանագրություն: Դոկտոր Սթոունն այս մակագրությունը թվագրում է 447 թ.-ին քանզի երբ կաթոլիկ լատինները Նազարեթում կառուցում էին նոր բազիլիկա, նրանք հայտնաբերեցին երկրաշարժից վնասված խճանկարային հատակ:

Խճանկարի տակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններ: Հայտնի է, որ այս երկրաշարժը տեղի է ունեցել 447 թ-ին: Սա նշանակում է, որ խճանկարային հատակը պիտի լինի առնվազն 447 թվականի: