Իվետա Մուկուչյանն անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի՝ համերգի ժամանակ հագած բոդիին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ջեյ Լոի երևանյան համերգից հետո ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգչուհու կրած հագուստին:

«Բոլորս տեսանք 57-տարեկան Ջենիֆեր Լոպեսի հագուստները: Մեր աչքերը տեսան, սիրեցին, հիացան: Մյուս անգամ, եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ այս աղջիկը էս ի՞նչ է հագնում: Դուք տեսել եք արդեն աստղերը բեմի վրա ինչեր կարող են հագնել: Խնդրում եմ, չջղայնանաք, եթե ես բեմի վրա հագնեմ բոդի, այն պայմանով, եթե ես կարողանամ այն կրել ոչ վուլգար ձևով, այդ դեպքում իմ բոդին չքննադատեք»,- ասել է երգչուհին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին կայացած Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է վստահվեր երգչուհի Իվետա Մուկուչյանին, սակայն, Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի Իվետա Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ հայ երգչուհին շատ մոտ է Ջեյ Լոյին: