Լալա Մնացականյանի միակ դուստրը․ ով է նա
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Երեւանում, դերասանուհի Էլիզա Գյուլեսերյանի եւ մաթեմատիկոս Բաբկեն Մնացականյանի ընտանիքում։ Եղել է նրանց երրորդ դուստրը։ Սովորել է Երեւանի N 78 դպրոցում։ Կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի դերասանական բաժինը։
Լալա Մնացականյանն ամուսնացած էր նկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ, ուներ մեկ դուստր՝ Մանեն։ Հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով թոռնիկի ծննդի, դստեր և փեսայի մասին, դերասանուհին նշել էր.
«Աղջիկս ու փեսաս անակնկալների սիրահար են: Դստերս՝ ծնարանում գտնվելու ընթացքում ինձ ոչինչ չեն ասել. խնայել էին նյարդերս, փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո նոր իմացել եմ: Ժողովրդական մի լավ խոսք կա՝ իմանայի տատիկ լինելն այդքան քաղցր բան է, առաջինը տատիկ կդառնայի:
Խստորեն հետեւում եմ մեկուսացման հորդորներին ու մինչ այս դեռ չեմ տեսակցել նրանց: Փեսայիս մայրն է ծննդատանը խնամում նրանց, ես ու ամուսինս էլ զբաղվում ենք մեր ավագ թոռնիկի՝ Էվայի խնամքով»,- պատմել էր նա: