Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը
Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թ.-ի մարտի 11-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում:
Ուսանել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում մինչև 10-րդ դասարան։
2017 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան, և Վահեն ուսումը շարունակել է Գրիգոր Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցում:
2019 թ.-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ ծառայության անցնելով ուսումնական զորամասերից մեկում: Ստացել է տանկի մեխանիկ-վարորդի մասնագիտություն և ծառայությունը շարունակել Արցախի Հանրապետության տանկային զորամասերից մեկում։
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական գործողություններին ու աչքի ընկել խիզախությամբ։
Տարբեր ճակատներում հերոսաբար պայքարելով 33 օր՝ նահատակվել է հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։