Լուսինե Թովմասյանն ու ամուսինը պարզել են երեխայի սեռը

Ինչպես  արդեն հայտնել էինք մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հղի է։ Լուսինեն սպասում է իր երրորդ երեխային։

Ուրախալի լուրը հայտնելուց հետո Լուսինեն առավել ակտիվ է դարձել ինստագրամյան հարթակում, որտեղ պատմում է առօրյա կյանքի և հղիության ընթացքի մասին։

Այսօր Լուսինե Թովմասյանը և ամուսինը պարզել են ապագա երեխայի սեռը։ Զույգը աղջիկ է ունենալու։

Մոդելը հոլովակ է հրապարակել ու գրել.

«Մեր սրտի ամենախոր ցանկությունն իրականություն դարձավ։
Աղջիկ է գալու՝ մի փոքրիկ հրաշք, որ արդեն մեզ լցնում է սիրով, սպասումով ու անբացատրելի հուզմունքով։
Նա դեռ ճանապարհին է, բայց արդեն մեր կյանքի ամենագեղեցիկ մասնիկն է»։