Լևոն Քոչարյանն ԱԺ նիստից ուշացել էր
Ազգային ժողովում մեկնարկել են 8-րդ գումարման հերթական նստաշրջանի աշխատանքները:
Նիստը պետք է մեկնարկեր 2 նոր պատգամավորի երդմամբ, որով նրանք ստանձնելու էին մանդատը:
Նրանցից մեկը մանդատ ստացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էր, որը չկարողացավ կատարել երդումը, քանի որ ուշացել էր ԱԺ նիստից:
Այս կապակցությամբ նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Պարոն Քոչարյանը ճանապարհին է, ընթացքում կգա»: