Խորեն Լևոնյանն ամուսնացել է. ով է նրա ընտրյալը

Այսօր դերասան Խորեն Լևոնյանի հարսանիքն էր: Նրա հարսնացուն դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է, ում հետ դերասանը վերջին շրջանում հաճախ էր լինում հանրային վայրերում:

Նշենք, որ Խորեն Աբրահամյանի թոռն ամուսնանում է երրորդ անգամ: Նրա առաջին կինը պարուհի Մերի Հարությունյանն է, ումից դերասանը որդի ունի:

Երկրորդ կինը` դերասանուհի, հաղորդավարուհի Լիկա Մեսրոպյանն է, որի հետ ամուսնությունը երկար չտևեց: Հարսանիքի քավորը հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանն է: