Ծնվել է երգիչ Անդրեի որդին
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի և իր ֆոտոշարքից հետո թիրախավորվեց։
Անդրեի և իր նորաստեղծ ընտանիքի հասցեին հնչեցին լուտանքներ, վիրավորանքներ և հենց այս պատճառով էլ Անդրեն սոցիալական ցանցերում այս պահին ակտիվ կյանք չի վարում։

Հավելենք նաև, որ իր սոցիալական էջերում Անդրեն սատարում է Բագրատ սրբազանի առաջնորդած երթին։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Անդրեն բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել էր Հայաստան ու մի քանի ամիս բնակվում էր հայրենիքում։