Ծովինարն ու հայրը լաց են լինում՝ իրար գրկած (Տեսանյութ)
StarNews-ը գրում է․ Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հանրության կողմից մեծ ուշադրություն ու սեր է ստանում։ Նա իր ընտանիքի մասին խոսելիս հաճախ միայն պատմում է ամուսնու և երեխաների մասին։
Եվ քչերը գիտեն, որ նա հհ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի դուստրն է: Դերասանուհու ծնողներն ամուսնալուծվել են շատ վաղուց, և Ծովինարը իր հայրիկի մասին միշտ հուզմունքով է խոսում։
Դերասանուհին հայրիկի մասին խոսելիս մեկ անգամ նշել է, որ նա՝ Արշակ Մարտիրոսյանն է, իրենց ընտանիքի միակ մարդը, ով թատերական ոլորտի հետ կապ չունի: Ծովինարի հայրը Սամարա քաղաքում է ապրում և աշխատում է բիզնես ոլորտում:
Օրեր առաջ Ծովինարը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ հյուրախաղերի ու հենց էնտեղ էլ՝ 16 տարի անց Ծովինարը հանդիպել է իր հայրիկին:
StarNews-ը ներկայացրել էր հուզիչ տեսանյութը։