Կանայք կմասնակցեն 2024թ. ձմեռային զորակոչին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության սեպտեմբերի 14-ին նիստին հայտնել է, որ կանանց առաջին զորակոչը նախատեսվում է՝ 2024 թ. ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։
Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ հավանության էր արժանացրել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը, և այս նախագիծը թույլ կտա իրականացնել հաշվառման և կարգավորման հարցերը։
Ժամկետային զինծառայության անցած կանայք, այնուամենայնիվ, ծառայության վեջում կստանան 1 մլն դրամ դրամական բավարարում:
Վեց ամսվա ծառայությունից հետո բոլոր ծառայություն անցած կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության, մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:
Այսինքն՝ կարող է վեց ամսվա ծառայությունից հետո ուղղակի վերադառնալ քաղաքացիական կյանքի կամ որոշում կայացնել հնգամյա պայմանագրով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային զինծառայության և այդ համատեքստում նաև կամավոր ատեստավորում անցնելու պարագայում արդեն նրանց աշխատավարձերը կլինեն կրկնապատկված դրույքով՝ կախված իրենց ատեստավորման արդյունքներից