Կապ չենք կարողանում հաստատել նրանց հետ, ոչ մի բան չենք կարողանում ճշտել
Hraparak.am-ը գրում է․ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունն այս պահին գրեթե դատարկ է: Արցախից դուրս են եկել նաև քաղաքական մի շարք գործիչներ, պատգամավորներ և այլն:
Այս պահի դրությամբ Արցախից դեռևս դուրս չեն եկել Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն, Սամվել Շահրամանյանն ու Արայիկ Հարությունյանը: Թե կոնկրետ որտեղ են նրանք, ինչ պայմաններում, այդ մասին չկա որևէ հստակ տեղեկություն:
«Հրապարակը» զրուցել է Արցախի Արդարություն կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
Ինչպե՞ս եք, պարոն Հակոբյան, որտե՞ղ եք:
Արդեն Երևանում ենք, Փառք Աստծո, Երևանում կացարան ենք գտել:
Այսօր մի պահ տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագաhները Հայաստան են եկել, սակայն մեկ ժամ անց այդ լուրը հերքվեց: Ունե՞ք որևէ ինֆորմացիա, թե այս պահին նրանք որտեղ են:
Կապ չենք կարողանում հաստատել նրանց հետ, ոչ մի բան չենք կարողանում ճշտել: Իմ ունեցած տեղեկություններով` Ստեփանակերտը գրեթե դատարկ է, ոչ մեկի հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ոչ մի բան չգիտենք:
Շատ է խոսվում, որ սահմանադրաիրավական ճանապարհով հնարավոր է ինչ-որ բան փոխել, Արցախի Հանրապետության լուծարումն անօրինական ճանաչել և այլն: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ են այդ պնդումներն իրատեսական:
Կարծում եմ` բոլոր տեսակի միջոցները համալիր պետք է օգտագործվեն, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր 30 տարվա արածը ջոuրը չընկնի, չավարտվի, մի կողմ չդրվի….
Հատկապես իշխանական շրջանակների քարոզչության համաձայն` Սամվել Շահրամանյանը հանձնեց Արցախը: Նրան փորձում են կատարվածի գլխավոր մեղավոր հայտարարել
Իշխանական կողմը հիմա միայն մեղավորներ փնտրելով է զբաղված, սակայն այս ամենի մեղքը պետք է միայն իր մեջ փնտրի և ուրիշների վրա չբարդի մեղքերը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում