Մինչ իշխանական վերնախավը երեկ՝ հունվարի 28-ին, «տոնում» էր հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, Դիլիջանի N6 հիմնական դպրոցում արգելվել է նույն օրը որևէ միջոցառում կազմակերպել:
«Բանակի օրվա առթիվ Դիլիջանի N 6 հիմնական դպրոցում միջոցառում էր կազմակերպվել: Հրավիրվածների մեջ նաև զոհված զինծառայողների ծնողներ էին, ինչպես նաև պատերազմ անցած, երկար տարիներ Զինված ուժերում ծառայած անձինք:
Շաբաթ օրը, սակայն, ստիպված եղանք զանգահարել բոլոր հյուրերին, ներողություն խնդրել, ասել, որ միջոցառումը չեղարկվել է, քանի որ համայնքապետարանը դպրոցի տարածքը չի տրամադրում նման միջոցառում իրականացնելու համար»,- Oragir.News-ի հետ զրուցում պատմեց մեր զրուցակիցը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում:
Նրա խոսքով՝ միջոցառումը չեղարկելու հրամանը ԿԳՄՍ նախարարությունից է եղել.
«Համայնքապետարանից ասացին՝ վերևից հրահանգ կա՝ չթույլատրել Հունվարի 28-ին միջոցառում կազմակերպել… Ինչո՞ւ, ի՞նչ վատ բան կար դրա մեջ։ Մեր հերոսներին պետք է հիշեինք, ազազատմարտիկներին ողջունեինք, պարգևատրումներ էին նախատեսված։