Կինս ամեն ամսվա ամսի 1-ին գնում էր տնից, և ես որոշեցի հետևել նրան. ահա թե ինչ պարզեցի

Ես ու կինս ծանոթացել ենք համալսարանում․ ես ուսանող էի, իսկ նա դասավանդում էր։ Չնայած մեր տարիքային տարբերությանը և այդ պահին տարբեր սոցիալական կարգավիճակին, մենք շատ էինք հետաքրքրված միմյանցով։ Անմիջապես իմ ավարտելուց հետո՝ մենք ամուսնացանք։

Ամեն ինչ լավ էր, բայց կար մի բան, որ փչացնում էր իմ ընտանեկան կյանքը։ Ես ստիպված էի լինում միայնակ մնալ ամեն ամսվա ամսի 1-ին։ Կինս ամեն ամսվա այդ օրը գործուղման էր գնում։ Այդպես շարունակվեց 5 տարի։

Սկզբում ինձ համար դա սովորական էր, դե գնում, գնում է, ինչ արած։ Բայց հետո ինձ հոգնեցրեց այդ ամենը, սկսեցի կասկածել, խանդել։ Եվ մի պլան մշակեցի, որի մասին կինս չպիտի իմանար։ Հետախույզ վարձեցի, ով պիտի ամսի 1-ին հետևեր կնոջս ու իմանար, թե ուր է գնում։

Վերջապես եկավ այդ օրը։ Կինս սովորականի պես հրաժեշտ տվեց ու գնաց, իմ վարձած հետախույզն էլ նրա հետևից։ շուտով նրանից հաղորդագրություն ստացա․

– Անցել եմ աշխատանքի, օբյեկտը տեսնում եմ, հետևում եմ։

Այդքան տագնապալի օր երբեք չէի ունեցել։

Ես տեղս չէի գտնում, ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, անդադար քայլում էի տան մեջ։ Կասկածում էի, մի՞թե ճիշտ եմ վարվել, որ նման քայլի եմ գնացել․․․

Երեկոյան զանգեց իմ «շերլոկը»․

– Տվյալները հավաքել եմ, որ ձեզ փոխանցեմ ինֆորմացիան․ առաջարկում եմ հենց հիմա հանդիպել։

40 րոպեից մենք նստած էինք սրճարանում։ Իմ առաջ դրված սուրճը սառում էր, չէի կարողանում խմել այն, կոկորդումս կարծես ինչ-որ բան էր խեղդում։ Ես մի կերպ հարցրեցի․

– Դավաճանու՞մ է։

– Կինդ գործուղման չի գնում, իրավացի ես, բայց իզուր ես կասկածում։ Իմացիր, կինդ հիանալի մարդ է։

Պարզվեց հետևյալը․ կինս ամսական մի անգամ գնում է հիվանդանոց՝ տեսակցելու իր առաջին ամուսնուն, ով հիմա կարողանում է միայն շնչել։ Նույնիսկ կես մարդ չէ, ավելի քիչ․․․

Մինչդեռ տղամարդու բոլոր հարազատները մոռացել են նրա մասին, կինս շարունակում է օգնել նրան, որ չդադարի իրեն մարդ զգալ։

Երբ կինս վերադարձավ, նրան պատմեցի, որ ամեն ինչ գիտեմ․ նա արտասվում և ներողություն էր խնդրում, որ չի ասել ճշմարտությունը։ Իսկ ես ևս մի անգամ համոզվեցի, որ ամենամեծ սրտով մարդուն եմ ընտրել՝ որպես ինձ կողակից։

Հաջորդ ամսվա 1-ին հիվանդանոց միասին գնացինք․․․

Մինչև կյանքիս վերջ էլ երբեք չեմ կասկածի կնոջս․․․