Կծնվի պատերազմում անմահացած Գևորգ Ջավախյանի եղբայրը
«Տիկին Նարինես դեռ չի ցանկանում կադրում երևալ, բայց մի քանի ամսից, երբ ձագուկը ծնվի, ամպայման կնկարվենք»,-տեղեկացնում է բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։
«Մենք պայքարեցինք, շատ դժվարությունների միջով անցանք, այժմ հղիությունը 12 շաբաթական է, հղիությունը կրում է փոխնակ մայրը։
Ի սրտե շնորհակալ եմ տիկին Նարինեիս, որ կրկին մայրանալու որոշում ընդունեց…
Ինչքան էլ ժամանակ անցնի իմ ափսոսանքի չափը մեր հերոս տղաների կորստի համար չի քչանալու»,-գրել է բժշկուհին։
Ի դեպ, Գևորգ Ջավախյանի քույրը որ եղբոր զոհվելու լուրը լսելու հետևանքով կորցրել էր պտղին, սպասում է բալիկի։ Նա աղջիկ է ունենալու։