Կյանքից զրկել են դերասանուհու եղբորը
«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են դերասանուհու եղբորը
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:
Դեպքը եղել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի 8-րդ բաժանմունքում:
Նշենք նաև, որ մահացածի ծնողները, ինչպես նաև դերասանուհի քույրը՝ Շուշաննա Թովմասյանը, ըստ տեղեկությունների, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան: