Կնգաս երեկ տնից վռնդել եմ, գյուղում մորս հետ բարձր տոնով խոսալու համար
Կնիկս երեկ գյուղում իրեն լավ չի պահել։ Օրը ցերեկով խանութից դուրս գալուց, մորս կոպտելա որ ուզումա իրեն շոր առնի, մամաս էլ չի թողել։
Էդ կարճ շորը, որ առներ գյուում սաղիս խայտառակ կաներ, լավա մաման չի թողել որ առնի։
Հետո էլ իրիկունը նստած հաց էինք ուտում ես ու կնիկս: Մերս հրաժարվեց, ասեց, որ չի ուզում ուտի, ախորժակ չունի:
Ես ու կնիկս կերանք վերջացրինք, կնիկս սկսեց սեղանը հավաքել: Մեկ էլ մերս ասեց. փոշմանեցի, հարս ջան լցրու ուտեմ: Կնիկս շրջվեց ու գոռաց մորս վրա. Նոր սեղանը դրած էր, ինչի չկերար, հիմա քո համար էլի պիտի սեղան դնեմ, դրած էր ուտեիր:
Մերս մեղավոր հայացքով նայեց կնգաս ու ասեց. Բալա ջան, էդ պահին չէի ուզում, հիմա եմ ուզում: Կնիկս մունաթ գալով նորից սեղան դրեց:
Սպասեցի կնիկս սեղանը հավաքեց, վերջացրեց, թևից բռնեցի ու տնից դուրս վռնդեցի: Ասեցի. Ով իմ մոր վրա կգոռա, իմ կյանքում տեղ չունի: Կնիկս ներողություն խնդրեց, բայց ինձ իրա ներողությունը պետք չի:
Հիմա ինձ ասեք, ինչ անեմ ներեմ իրեն, թե որ ներեմ էլի կանի։